Տնտեսություն 

Հայաստանում առեւտրի շրջանառությունը կրճատվել է 7,6 տոկոսով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2015թ. մայիսի 20-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2015 թվականի հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 2.7%: Միաժամանակ, ապրիլ ամսվա ՏԱՑ-ը մարտի նկատմամբ կազմել է 3.4%, իսկ ապրիլը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ` 3.2%:


Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ առևտրի շրջանառության, որը կրճատվել է 7.6%-ով: Ծառայությունների աճը կազմել է 3.1%, գյուղատնտեսության աճը` 4.8% և շինարարության աճը` 0.5%:


Արդյունաբերության աճը հունվար-ապրիլին կազմել է 4.2%, իսկ ապրիլ ամսին նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 10.6%: Արդյունաբերության աճի ցուցանիշի վրա շարունակում է զսպող ազդեցություն ունենալ էներգետիկայի ոլորտի բացասական ցուցանիշը(1):


Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկերի` արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսն առանց էներգետիկայի ապրիլ ամսին կազմել է 110.3%, իսկ հունվար-ապրիլին` 107.5%:

Նույն շարքից