Տնտեսություն 

Они попались. ԿԲ նախագահը՝ դոլարով վարկ վերցնողների մասին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ՌԴ Նախագահի՝ «Они попались»՝ «քաշվել են» արտահայտությամբ  պատասխանեց հարցին, թե ինչ է լինելու ՀՀ քաղաքացիների այն հատվածի հետ, ովքեր  դոլարով վարկեր են ձևակերպել։

 

Նա նշեց, որ Ռուսաստանում էլ նախկին  դոլարային վարկերը չեն վերակառուցվել ու դարձել ռուբլով. նման բեռ որևէ պետություն իր վրա չի  վերցնի:

 

«Իսկ ի՞նչ ասաց ՌԴ Նախագահը... Եթե չեք հիշում, հիշեցնեմ` ասաց ի՞նչ տարբերություն` արտարժույթո՞վ են վերցրել, թե ռուբլով։ Երկուսի դեպքում էլ պետք է օգնենք, ինչը-որ մենք անում ենք տարբեր ծրագրերով։ Ասացին՝ չէ՞ որ արտարժույթով են վերցրել, նրանց հե՞տ ինչ անենք:  Ռուսերենով ասաց` «попались»։ Դե հիմա, մարդն ինքն է իր ռիսկը գնահատում»,-մեջբերեց ԿԲ նախագահը` պատասխանելով  2014 թվական ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին, թե քանի քաղաքացիների մոտ է ավելացել չաշխատող վարկերի ծավալը:

 

Ըստ Արթուր Ջավադյանի` մի քիչ ավելացել է. «5.5-ից հասնելով 7-ի, բայց նման  ռիսկերը պետք է հաշվեն, և այն պետք է դրվի տոկոսադրույքի մեջ։ Այդ ռիսկը կա, այսօր տարբեր տիպի, իհարկե, փոփոխություններ անում են, փորձում են վերակառուցել, շատ քաղաքական գործիչներ էլ անդրադառնում են… որ փոխել՝  հաշվի չառնելով, որ այդ ծավալը 3 մլրդ է: Ռուսաստանում ոչ մի օրենք չի փոխվել ու չի կարող փոխվել, քանի որ ոչ մի պետություն նման բեռ իր վրա չի վերցնի»:

 

Նախորդ տարվա նոյեմբերի մեկի դրությամբ ֆիքսված 411 ՀՀ դրամ փոխարժեքն ինչպե՞ս է անդրադառնում արտաքին պատքը մարելիս: Սա ԲՀԿ-ական պատգամավորի հաջորդ հարցն էր:

 

«Համաձայն բյուջեի մասին օրենքի, մենք վերցնում ենք նոյեմբերի 1-ի փոխարժեքը: Սա նշանակում է, որ բոլոր տիպի փոխանակումները կառավարությունը մեր հետ հարաբերություններում պետք է լինի 411 փոխարժեքով:  Դա նշանում է , որ կառավարությունը պետք է սպասարկի 160 միլիոն դոլար, նախորդ տարվա թիվն եմ ասում, ամբողջությամբ պետք է  փոխանակվի 411-ով»,-ասաց Արթուր Ջավադյանը:

Նույն շարքից