«Աում են, թե էլեկտրաէներգիայի հարցերով, ի տարբերություն գազային ոլորտի, Աժ ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվում՝ ոչ միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն ցանկանում որոշակի հարվածի տակ դնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, քանզի հայոց կառավարությունը ժամանակին երաշխավոր է կանգնել ԲԷՑ-երի վերցրած 220 միլիոն դոլարի պարտքին, ՀՅԴ-ն էլ պատրաստվում է կոալիցիա մտնելու, այլ որ հանձնաժողով ստեղծելու դեպքում խնդրի արծարծումն անչափ կերկարի, իսկ իշխանության ու երկրի դուռն արդեն իսկ «թակում» են սահմանադրական փոփոխությունները:
Այն է՝ իշխանությունները փորձում են արագ մեջտեղից հանել այդ հարցը, մոռացնել այն ու անցնել հաջորդ ռանդևուին՝ սահմանադրական քննարկումներին: Ասել է՝ խիստ են շտապում էլէներգիայի հարցում, որպեսզի բունտ-բողոքը լինի, լռի, իրենք անցնեն հաջորդ էտապին՝ սահմանադրական հանրաքվեին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։