ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մայիսի 27-ին, կազմել է 479.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.57 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.52 դրամ (նվազել է 1.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 737.74 դրամ (նվազել է 1.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.33 դրամ (նվազել է 0.19 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 258.75 դրամ, ոսկին՝ 18,267.98 դրամ, պլատինը՝ 17,367.99 դրամ:
Մայիսի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 479.5 դրամ: