«Եվրոստատ»ը հրապարակել է ԵՄ ամենահարուստ տարածաշրջանի անունը, համաձայն միջին ցուցանիշի հետ ՀՆԱ-ի հարաբերակցության. այն է` Մեծ Բրիտանիայի Ներքին Լոնդոնը (325%), հայտնում է Le soir-ը:
Երկրորդ տեղում Լյուքսեմբուրգի Մեծ դքսությունն է՝ 258% ցուցանիշով, իսկ երրորդում` Բրյուսելի մայրաքաղաքային շրջանը՝ 207% ԵՄ միջին ցուցանիշով:
Ցուցակում են հայտնվել նաև գերմանական Համբուրգը (195%), նիդերլանդական Գրոնինգենը (187%), Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան (184%), Ստոկհոլմը (179%), Իլ-դե-Ֆրանս տարածաշրջանը (175%) ու Չեխիայի մայրաքաղաք Պրահան (173%):