Տնտեսություն 

Սերբիան կմիանա Ադրբեջանից ձգվող գազախողովակաշարին

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Սերբիան, չհրաժարվելով թուրքական հոսքից ու ձգտելով համալրել իր վառելիքային պաշարները, կմիանա Ադրբեջանից ձգվող գազամուղի ծրագրին:

 

Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, նշելով, որ Սերբիայի հիմնական

ստրատեգիական նպատակը Եվրագոտում ընդգրկվելն է:

 

 

Միաժամանակ երկրի նախագահ Թոմասլավ Նիկոլիչը շեշտել է, որ Սերբիան չի հրաժարվում մասնակցել թուրքական հոսքի շինարարության աշխատանքների իր մասնակցությունից, սակայն, որպես այլընտրանքային տարբերակ գազ կներկրի նաեւ Ադրբեջանից:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները օժանդակում են Անդրկասպյան գազամուղի շինարարությանը, որին դեմ են Ռուսաստանն ու Իրանը, որոնք պնդում են, որ շինարարությունն կարող է իրականացվել միայն տարածաշրջանային բոլոր երկրների համաձայնության դեպքում:

 

 

 

 

 

 

Նույն շարքից