Հայաստանի ՀՆԱ–ի ծավալը 2015 թ. առաջին եռամսյակում, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով, կազմել է 873.6 դրամ կամ մոտ 1.83 մլրդ` տարվա ընթացքում ավելանալով 2.2 տոկոսով։
Տնտեսական աճն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հիմնականում պայմանավորված էր արդյունաբերության 2 տոկոս աճով, գյուղատնտեսության` 4.5 տոկոս և սպասարկման ոլորտի` 3.9 տոկոս աճով։ Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի շինարարության ոլորտն արձանագրել է 0.8 տոկոսի աճ։
Հարկ է նշել, որ վերջին հաշվետվությունում Հայաստանի ԿԲ–ն լավացրեց երկրի 2015 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումները և սպասում է ՀՆԱ–ի աճ` 2.1-2.5 տոկոսի սահմաններում։
Հայաստանի 2015 թ.–ի պետբյուջեում ՀՆԱ–ի աճի ցուցանիշը սահմանված է 4.1 տոկոսի չափով։