Տնտեսություն 

Գյուղատնտեսությունում գրանցվել են դրական տեղաշարժեր․ փոխնախարար

2014 թվականի բյուջեի կատարողականին  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը հայտարարեց, թե գյուղատնտեսությունում գրանցվել են դրական տեղաշարժեր:



«Գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 993 միլիարդ դրամ: Ցանքատարածությունների մակարդակը 2014-ին 2013-ի համեմատ գերազանցեց շուրջ 15 հազար հեկտարով»,- ասաց նա և հավելեց, թե սերմարտադրության զարգացման ծրագրի շահարկման միջոցով գյուղացու համար շահեկան պայմաններ են ստեղծվել:



«Նախկինում գյուղացին չէր ցանում, որովհետև շահեկան չէր. ցանք, ծախսեր, տակը ոչինչ չէր մնում, հատկապես՝ նախալեռնային գոտիներում, այսօր շահեկան իրավիճակ է»,- ասաց նա:

Նույն շարքից