Տնտեսություն 

ԵՏՄ-ն և Վիետնամը ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր են ստորագրել

Վիետնամը  և Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագիր են ստորագրել: 

 

«Կոմերսանտը» հայտնում է, որ տեղի է ունեցել համաձայնագրի ստորագրման արարողությունը: Սա ազատ առևտրի գոտու մասին առաջին միջագային փաստաթուղթն է, որ ստորագրվում է Միության և երրորդ կողմի միջև:  Փաստաթղթի ստորագրմանը մասնակցել են Վիետնամի և ԵԱՏՄ-ի վարչապետերը:

 

ԶԼՄ-ները հայտնում են, որ այսպիսով կողմերին առանց տուրքերի առևտրաշրջանառություն ապահովելու հնարավորություն է տրվել:

 

Ավելի վաղ` մայիսի 25-ին, Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իր մասն էր ստորագրել:


Նրա կանխատեսմամբ` փաստաթղթի ստորագրումը կնպաստի փոխադարձ ապրանքաշրջանառության աճին և առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաև` թույլ կտա լուծել ԵԱՏՄ-ն Ասիական-Խաղաղօվկիանոսյան շրջանի գործընթացներին ինտեգրելու հարցը:

Նույն շարքից