Տնտեսություն 

Երկէկրան սմարթֆոն` Samsung-ի կողմից

Samsung ընկերությունը մտադիր է ստեղծել երկէկրան ծալովի սմարթֆոն: SamMobile կայքի տեղեկատվությամբ՝ նորարար սարքը կրում է Project Valley կոդանունը:


Այս մասին հայտնում է hitech.vesti.ru-ն:

Սարքը մի քանի գործողությամբ թույլ կտա տեղափոխվել մի էկրանից մյուսը: Գրքի պես փակվելու հնարավորության մասին է հուշում սարքի նախագծային անվանման մեջ V տառը: 



Նման սարքի արտադրության մասին իր ծրագրերի մասին Samsung-ը առաջին անգամ հայտարարել էր 2013թ.:

Նույն շարքից