Նախորդ նյութում անդրադարձել էինք , թե ինչպես է այս ապահովագրական ընկերությունը խուսափում իր պայմանագրային պարտականությունները կատարելուց:
Այսպես՝
՛՛Ռեսո՛՛ ապահովագրական ընկերության գործելաոճն ունի մի հետաքրքիր առանձնահատկություն.
Քաղաքացին, որն ավտովարկ է վերցրել բանկից, վերջինիս կողմից ապահովագրվում է ՛՛Ռեսո՛՛ ապահովագրական ընկերությունում: Սակայն ՛՛Ռեսոն՛՛ կնքում է Գլխավոր պայմանագիր ոչ թե քաղաքացու, այլ բանկի հետ, քանի որ շահառու հանդիսանում է բանկը:
Գլխավոր պայմանագիրը պահվում է գաղտնի, քաղաքացին չունի ոչ մի հնարավորություն ծանոթանալու դրա պայմանների հետ:
Այսինքն՝ քաղաքացին գիտի, որ ապահովագրված է, սակայն ինչից և ինչ պայմաններում չգիտի, և նրան մնում է միայն կռահել:
Ապահովագրական ցանկացած պատահարի դեպքում ՛՛Ռեսսոն՛՛, հղում անելով Գլխավոր պայմանագրի կետերի վրա, մերժում է պահանջի բավարարումը, ի դեպ քաղաքացու բազմաթիվ պնդումները՝ ծանոթանալու պայմանագրի հետ, նույնպես մերժվում են, քանի որ վերջինս կողմ չէ:
Արդյունքում քաղաքացին ուղղակի քցվում է: