Բյուջեի կատարողականի քննարկմանը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց, թե ինչու հայտ չեն ներկայացնում «Գազպրոմ Արմենիային», որ գազի գինը նվազեցնեն՝ հաշվի առնելով, որ սահմանին գազի գինը վաճառվում է այլևս ոչ թե 189, այլ՝ 165 դոլարով:
Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, թե իր մոտ կա պայմանագիր, որ սահմանի վրա գազի գինը 189 դոլար է:
«Ես չունեմ այլ երկրորդ պայմանագիր: Ես չեմ կարող ասել 165-ի դեպքում՝ Գազպրոմ Արմենիայի և Գազպրոմ Էքսպորտի ստորագրված բովանդակությամբ պայմանագիր: Ես չունեմ նման պայմանագիր»,-ասաց նա:
Արամ Մանուկյանը զարմացավ, և հարցրեց, որ հայտարարությունից հետո, որ գազի գինը սահմանին 189-ից դարձել է 165 դրամ, ՀԾԿՀ-ն ինչո՞ւ չի փորձել պարզել, թե ինչու իրավական գործընթաց չկա:
«Փորձե՞լ եք ճշտել՝ նման բան կա՞, թե չէ, փաստաթուղթ եղե՞լ է, թե չէ, թե՞ հայտարարություն է միայն եղել»,-հարցրեց նա:
Նազարյանը նշեց, թե իջեցման շուրջ գնում են որոշակի բանակցություններ։
«Բայց մեզ մոտ պաշտոնական փաստաթուղթ չկա, որ սահմանին ավելի էժան են ստանում»,-պատասխանեց Նազարյանը: