Բիզնես Տնտեսություն 

Կենտրոնական բանկում գումարվել է ընդհանուր խորհրդի նիստ

analitik.am

Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 2-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ընդգրկել է «ԲԵՍՏ» առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը:


«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին եւ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ին «Բեստ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ են տրամադրվել:


Խորհուրդը գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա է տրամադրել «ԱՐԲՈՆ» ՍՊԸ-ին, արտարժույթի առուվաճառքի  լիցենզիա՝ «Կրպակ» ՍՊԸ-ի թիվ 4 մասնաճյուղին (լիցենզիա թիվ 814/4): Վերաձեւակերպվել են «ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 152,  «ԷԴՈւԱՐԴՈ 2005» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 296 եւ «ՈՍԿԵ ՇՂԹԱ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները:

Ուժը կորցրած է ճանաչվել Ա/Ձ Անուշ Նուրիջանյանին տրամադրված գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 259 լիցենզիան:

Նույն շարքից