Թուրքական հոսք» գազատարի կառուցումը, որը թույլ կտա ապահովել ռուսական գազի մատակարարումը Թուրքիա, կսկսվի հունիսի վերջին: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին Փարիզում հունիսի 3-ին անցկացված Գազի համաշխարհային կոնգրեսում հայտարարել է նախագծի մամլո քարտուղարը:
Միջոցառման շրջանակներում, որն անցկացվում է Ֆրանսիայում՝ երեք տարին մեկ, Ռուսաստանը ֆոռումի հյուրերին ներկայացրել է նախագիծը և դրա նոր պաշտոնական անվանումը` նոր տարբերակում այն Turkish Stream-ից վերանվանվել է TurkStream:
Նախագիծը նախատեսում է 63 մլրդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի կառուցումը, որի հիմնական մասը անցնելու է Սև ծովի հատակով: Կառուցման երթուղին հիմնականում համընկնում է նախկին «Հարավային հոսք» նախագծի շրջանակներում համաձայնեցված տարբերակով, որը չեղարկվել էր 2014-ի ավարտին:
Ներկա պահին ռուսական գազը Թուրքիա է մատակարարվում «Երկնագույն հոսք» և Տրանսբալկանյան գազատարներով:
Նոր նախագիծը կոչված է Ռուսաստանին այլընտրանքային երթուղի ապահովելու արևմուտք գազ մատակարարելու համար` շրջանցելով Ուկրաինայի տարածքը: «Գազպրոմի» կանխատեսումներով` գազատարի կառուցումը պետք է ավարտվի 2016-ի դեկտեմբերին: