Հիշում եմ և պահանջում 

Մարսելի «Օլիմպիկ»-ի երկրպագուները հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Մարսելի «Օլիմպիկ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները յուրօրինակ ձևով իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում նկար է տեղադրել «Օլիմպիկի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը:

 


Ապրիլի 24-ին կայացած «Օլիմպիկ»- «Լորյան» հանդիպումից առաջ երկրպագուները տրիբունայում Հայաստանի դրոշի գույները խորհրդանշող թերթիկներ են պահել գլխավերևում, ինչպես նաև «1915-2015. Թող այլևս երբեք չկրկնվի» գրությամբ պաստառ են պարզել:

Նույն շարքից