ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Չարլզ Բեյքերը հայտարարություն է ստորագրել, որով ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օր, գրում է «Արմենպրես»-ը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից հայտնում են,որ Սաֆոլկի համալսարանի առաջին կուրսի ուսանող Սահակ Կավլակյանն իր ներդրումն է ունեցել այդ գործում՝ Ուսանողների հայկական միության անունից: