Հազարավոր մարդիկ ապրիլի 26-ին հավաքվել են Նյու Յորքի Թայմս Սքուերում, որպեսզի ոգեկոչեն Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը:
Ինչպես նշում է New York Post պարբերականը, բազմահազարանոց ակցիայի մասնակիցները պահանջել են ԱՄՆ-ի կառավարությունից ճանաչել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած դեպքերը որպես ցեղասպանություն:
Հայտնի է, որ հավաքը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող ամերիկյան հանձնաժողովի ջանքերով:
Պարբերականը նշում է, որ «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը դարձել է միջազգային կարգի բանավեճի պատճառ:
«Թեև Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու մեծ թվով պատմաբաններ տեղի ունեցածը համարում են ցեղասպանություն, այնուհանդերձ Թուրքիան չի ճանաչում դա»,- եզրափակում է աղբյուրը: