Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսի Բաբ–Շարքի պատմական թաղամասում հուշարձան կտեղադրվի, որի վրա կգրվեն զոհվածների անունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հուշարձանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունն անցկացվել է կիրակի Դամասկոսի պատմական թաղամասում` Դամասկոսում Հայկական ուղղափառ թեմի առաջնորդ Արմաշ Նալբանդյանի և Սիրիայում Անտիոքի և համայն Արևելքի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իգնատիուս Աֆրամ II-ի մասնակցությամբ:
Հայ համայնքի ներկայացուցիչները և Սիրիայի բազմաթիվ քաղաքացիներ մոմերով քայլերթ են կազմակերպել դեպի ապագա հուշարձանի վայր՝ անտեսելով վտանգի սպառնալիքն ու ծայրահեղականների հնարավոր սադրանքները: