Ապրիլ 26-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Դամասկոսում Երիտասարդական հանձնախմբի և սկաուտական փողախմբերի մասնակցությամբ հայերը արտահայտել են իրենց պահանջատիրության ձայնը մոմավառության քայլարշավի միջոցով: Քայլարշավը սկիզբ է առել Ալ Սալիպ եկեղեցու մոտակայքից և ավարտվել «Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց» հրապարակում: Քայլարշավին մասնակցել են Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Արմաշ Նալպանտյանը, Հ Հ Արտակարգ և Լիազոր Դեսպան Արշակ Փոլատյանը, Դամասկոսի հոգևոր առաջորդները: Մոմավառության քայլարշավին մասնակցել են 2500-ից ավելի մարդ:
Քայլարշավի ավարտին՝ Տ. Արմաշ Եպս. Առաջնորդ Սրբազանը, Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց hրապարակից արաբերեն լեզվով ընթերցել է համահայկական հռչակագիրը: