Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմերի ցուցադրություն՝ Տոկիոյում

Ապրիլի 25-ից 27-ը Տոկիոյի «Ափլինք» կինոսրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող ճապոնական կոմիտեի, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվել են ֆիլմերի ցուցադրման երեկոներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, գրում է 1in.am-ը:


 

Երեկոների ընթացքում ցուցադրվել են Ատոմ Էգոյանի «Արարատ», Անրի Վերնոյի «Մայրիկ», Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» և Գոռ Բաղդասարյանի «Հարևաններ» ֆիլմերը:


Ցուցադրություններին ներկա են եղել հարյուրավոր ճապոնացիներ, այդ թվում՝ գիտնականներ, պատմաբաններ, արվեստասերներ, Տոկիոյում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ:


 

Երեկոների մեկնարկին ճապոնացի կինոքննադատ և պրոդյուսեր Չիսեկո Տանական հանդիսատեսին ներկայացրեց ֆիլմերը: Նույն օրերին ճապոնական «Բնություն և մարդկություն» ամսագրում հրապարակվեց Չիսեկո Տանակայի հոդվածը՝ «Ցեղասպանությունից 100 տարի անց. ֆիլմերի միջոցով մոտենալ Հայաստանի իրականությանը» վերնագրով:

Նույն շարքից