Հիշում եմ և պահանջում 

Մոնղոլիայում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ապրիլի 24-ին Ուլան Բատորի հայկական ակումբում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված հիշատակի հավաք:


 

Արարողությանը մասնակցել են տեղի փոքրաթիվ հայերը, հայաստանյան բուհերի մոնղոլ շրջանավարտները, հայ-մոնղոլական բարեկամության խմբի անդամները, ինչպես նաև Մոնղոլիայի մշակույթի գործիչներ, հյուրեր, հաղորդում են Չինաստանում ՀՀ դեսպանատնից:

 


Հիշատակի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուներով ձևավորված ակումբում տեղի է ունեցել ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն:



Համերգային կատարումներով հանդես են եկել Հայաստանի երաժշտական ուսումնական հաստատություններում իրենց ուսումը ստացած Մոնղոլիայի քաղաքացիները, որոնք կատարել են Կոմիտասի, Եկմալյանի հոգևոր խմբերգերը:

 


Արարողությունն ամփոփվել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմամբ, որին հաջորդել է ընդունելությունը:

Նույն շարքից