Հիշում եմ և պահանջում 

Լոս Անջելեսում Ցեղասպանության թեմայով ուշագրավ ցուցահանդես է կազմակերպվել (լուսանկարներ)

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսի շրջանային խորհրդի նախագահ Մայքլ Դ. Անտոնովիչը Գրանդ Փարք զբոսայգում մասնակցել է iwitness խորագիրը կրող օրիգինալ ցուցահանդեսի բացմանը:

 

Ինչպես նշում է asbarez.com-ը, Ցեղասպանության ականատեսների դեմքերը պատկերող ինտերակտիվ քանդակների շարքը զբոսայգում կցուցադրվի 1 ամիս` մինչ մայիսի 31-ը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ iwitness-ն իրենից ներկայացնում է 2-4 մ բարձրությամբ, ոչ  սիմետրիկ, ուղիղ անկյուններ չունեցող քանդակներ, որոնց վրա պատկերված են Ցեղասպանության ակատեսների դեմքերը:

 

Արվեստի յուրահատուկ նմուշների հեղինակներն են Արա Օշականը, Վահագն Թոմասյանը և Լևոն Պարյանը:

 

«Այս հուշահամալիրը նվիրված է Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին: Այն պատմում է 20-րդ դարի ամենասոսկալի վայրագություններից մեկին ականատես եղած մարդկանց պատմությունը»,-ասել է Անտոնովիչը, ով մտադիր է ապրիլի 28-ը հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

 

 

 

 

 

 

 

 
 
 

Նույն շարքից