ԱՄՆ Պորտլենդ քաղաքի Հանրային գրադարանը և Մեն նահանգի Հայ մշակութային միությունը մայիսի 14-ին կազմակերպելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երեկո, հաղորդում է Armenian Weekly-ն:
Գրող Լու Ուրենեքն իր ելույթում ներկայացնելու է իր վերջերս հրապարակած «Մեծ հրդեհը. մի ամերիկացու առաքելությունը՝ փրկելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերին» գիրքը:
Երեկոն մեկնարկելու է Մենի Հայ մշակութային միության նախագահ Ջերարդ Քիլայանի բացման խոսքով, որն ուղեկցվելու է Մենի հայ մշակութային կյանքի պատմական լուսանկարով:
«Մեծ հրդեհը. միամերիկացու առաքելությունը՝ փրկելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերին» գիրքը պատմություն է մեթոդիստական նախարարի և սկզբունքային ամերիկացի ծովային սպայի մասին, որն օգնել էր փրկվելու ավելի քան 250.000 փախստականի Հայոց և քրիստոնյա հույների ցեղասպանության ժամանակ: Սա արիության, բարոյականության և քաղաքականության պատմություն է, որը հրապարակվել էր Հայոց ցեղասպանոթյան 100-րդ տարելիցի կապակցությամբ: Գրքում առկա են նաև ականատեսների վկայություններ և փաստաթղթեր:
Լու Ուրենեքը Հարվարդի համալսարանում նախկին խմբագիր է, Բոստոնի համալսարանի լրագրության պրոֆեսոր: