Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կոնֆերանսն այսօր՝ ապրիլի 30-ին, նիստից առաջ որոշել է մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Որոշումն ընդունվել է խորհրդարանականներ Ֆրանսուազա Շեմպանսի և Դենիս Դյուքմարքի համատեղ առաջարկով: Այս մասին գրում է բելգիական «La Libre» թերթի կայքը: