Հիշում եմ և պահանջում 

Մայիսի 5-ին Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը

Մայիսի 5-ին Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, գրում է PanARMENIAN.NET-ը` հղում անելով «Nouvelles d’Arménie»-ին:

 


Լյուքսեմբուրգի քրիստոնյա-սոցիալական ժողովրդական կուսակցությունը ներկայացրել է Օսմանյան Թուրքիայում XX դարի սկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները Ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ բանաձևը:

 


Կուսակցությունը ձգտում է, որ Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատը հետևի Ֆրանսիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի օրինակին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ըստ պատգամավոր Լորան Մոզարի, նախագծում ասվում է, որ «1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված հանցագործություններն ու վայրագությունները ցեղասպանություն էին», փոխանցում է Armenia Today-ը:

 

 

Նույն շարքից