Հիշում եմ և պահանջում 

Մայիսի 3-ին Սանտյագոյի եկեղեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման պատարագ կմատուցի

Լատինական Ամերիկայում Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, գերապայծառ Վարդան արքեպիսկոպոս Պողոսյանը  Չիլիի հայ համայնքին և բնակիչներին հրավիրում է կիրակի ներկա գտնվելու Սանտյագոյի եկեղեցում մատուցվելիք պատարագին, որը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

«Ցանկանում եմ Չիլիի բնակիչներին  հրավիրել մասնակցելու պատարագին և տեղեկանալու 20-րդ դարի ամենամեծ ողբերգության մասին, որի հետևանքները շարունակվում են մինչ օրս, և որը, ինչպես բնորոշեց Ֆրանցիսկոս պապը, մարդկության դեմ կատարված հանցագործություն է»,  - noticias.iglesia.cl  պարբերականի փոխանցմամբ` հայտարարել  է արքեպիսկոպոս Պողոսյանը:

 

75-ամյա հոգևորականը  Լատինական Ամերիկայի, այսինքն` Չիլիի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Վենեսուելայի և Մեքսիկայի հայ կաթոլիկ համայնքների առաջնորդն է:

 

«Թեև հայերը ատելություն չեն պահպանում թուրքերի հանդեպ, պաշտոնական  Թուրքիայից արդարություն ենք պահանջում, քանի որ սերն ու ներողամտությունն առանց արդարության չեն կարող գոյատևել», - հավելել է հոգևոր առաջնորդը:  

Նույն շարքից