Հիշում եմ և պահանջում 

Անգլիկան եկեղեցու առաջատար շաբաթաթերթը անդարադարձել է Ցեղասպանության զոհերի սրբադասմանը

Անգլիկան եկեղեցուն պատկանող հնագույն և առաջատար Church Times շաբաթաթերթն իր էլեկտրոնային տարբերակի մայիս 1-ի համարում անդարադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանն՝ այն անվանելով արտասովոր իրադարձություն, գրում է «Արմենպրես»-ը:


 

«Խորապես հուզիչ մի արարողությամբ Հայ Եկեղեցին անցած շաբաթ սրբադասման կարգ մատուցեց 1915-1923 թվականների Ցեղասպանության ժամանակ օսմանյան թուրքերի ձեռքով նահատակված 1.5 միլիոն զոհերի համար: Արարողությունն իրականացվում էր Հայոց երկու կաթողիկոսների նախագահությամբ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը խոսել է 1,5 միլիոն մարդկանց սրբադասման արտասովոր ընթացակարգի մասին»:



Ապրիլի 23-ին Հայ առաքելական եկեղեցին 400-ամյա ընդմիջումից հետո կատարեց սրբադասման կարգ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորանում կայացավ Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի և հայրենքի զոհվածների հավաքական սրբադասման արարողությունը: Մինչ բուն արարողությունն՝ ապրիլի 22-ի գիշերը, կատարվեց հսկման կարգ, որն իրենից ներկայացնում է աղոթք առ Աստված: Օծվեցին մասունքարանները, որտեղ զետեղվել են դեռևս Հայոց ցեղասպանության զոհերի՝ դեռևս 1965 թվականին Դեր Զորից  բերված և Մայր Աթոռի  տարածքում Ուխտի խաչքարի տակ պահված մասունքները:

 


Սրբադասման ավարտին Հայաստանում և աշխարհի տարբեր եկեղեցիներում հնչել են զանգերի 100 ղողանջները, որին հետևել է լռության մեկ րոպեն:

Նույն շարքից