Հիշում եմ և պահանջում 

Սիրիայում Ցեղասպանության 100-րդ տարելիցին կապակցությամբ ցուցադրվել Էգոյանի «Արարատ» ֆիլմը

analitik.am

Ապրիլի 30-ին Դամասկոսի «Ալ-Քնդի» կինոթատրոնում կայացել է աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպել էր «Աշթար» հասարակական ձեռնարկությունը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, Սիրիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հաղորդում է ԱԳՆ-ն:


 

Ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթով հանդես է եկել դեսպան Փոլադյանն, ով հակիրճ ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը` նշելով, որ եթե ժամանակին միջազգային հանրության կողմից դատապարտվեր հակամարդկային այս ոճրագործությունը, ապա այսօր աշխարհը նման խնդիրների առջև չէր կանգնի:



Այնուհետև դեսպանն անդրադարձավ թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությանը` ընդգծելով, որ ժամանակակից Թուրքիան, վաղ թե ուշ, առերեսվելու է իր դաժան անցյալի հետ և ընդունելու է պատմական իրողությունները: Առիթն օգտագործելով` դեսպան Փոլադյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության դաժան օրերին սիրիացիների մարդասիրական վերաբերմունքը հայ տարագիրների նկատմամբ:

 


Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ` իրենց համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին:

 


Ֆիլմի ցուցադրությունը լայնորեն լուսաբանվել է սիրիական մամուլում:

Նույն շարքից