Հիշում եմ և պահանջում 

Paris Match. Հայոց ցեղասպանությունը 20-րդ առաջին զանգվածային կոտորածն էր

analitik.am

Ֆրանսիական Paris Match ամսագիրը իր նոր համարում Հայաստանին 5 էջ է հատկացրել Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված։ Այս մասին գրում է News.am-ը` հղում անելով Nouvelles d’Arménie-ին։



«Հայաստան. Մենության 100 տարի», այսպես է վերնագրված հոդվածաշարը, որում ներկայացված է նաև Էջմիածնում կայացած պատարագը, որի ժամանակ սրբադասվել էին Ցեղասպանության 1.5 մլն զոհերը:



«Զանգվածային սպանությունները սկսվեցին 1915թ. ապրիլի 24-ին՝ հայ վերնախավի ձերբակալություններով։ Զոհվեց 1.5 մլն մարդ։ Դա 20-րդ դարի առաջին զանգվածային կոտորածն էր։ Այս թեման արդեն տաբու չէ տարբեր պետությունների ղեկավարների համար։ 20 երկիր, որոնց թվում՝ Ֆրանսիան, ճանաչել են Ցեղասպանությունը։ Սակայն ոչ օսմանյան կայսրության իրավահաջորդ Անկարան, որը հրաժարվում է իր վրա պատասխանատվություն ստանձնել՝ չնայած Էրդողանը 2014թ. սերունդներին «ցավակցություն» էր հայտնել»,- գրում է Paris Match-ը։

Նույն շարքից