Հիշում եմ և պահանջում 

Նոտր-Դամի համալսարանի ուսանողները հիշատակել են Հայոց ցեղասպանությունը

analitik.am

Նոտր-Դամի համալսարանի անդամները հավաքվել էին համալսարանում՝ հիշատակելու 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերին:

 


Ինչպես հայտնում է Today’s Catholic news պարբերականը, Հարգանքի տուրքը մեկնարկել էր «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմն ազնվական հայ ընտանիքի մասին է, որը ոչնչացել էր Ցեղասպանության ընթացքում:

 


Աստվածաբանության պրոֆեսոր Մաքսվել Ջոնսոնը ելույթ էր ունեցել թե՛ քրիստոնեության վաղ շրջանում, թե՛ ներկայում նահատակների կարևորության մասին՝ մասնավորապես նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվածներին: Նա ընդգծել է, որ «Քրիստոսի համար իրենց կյանքը տվածները մասնակցել էին ժառանգաբար Հաղորդության ծիսակատարությանը՝ իրենց զոհաբերելով որպես նշխար և գինի՝ մահվան միջոցով վերափոխվելով Նրան»:

 


Նա նաև կարևորել Հայ առաքելական եկեղեցու Հայոց ցեղասպանության նահատակներին սրբադասելու որոշումը: Չնայած՝ չկա նահատակների հստակ նշվող թիվ, հայկական եկեղեցին  խոստովանում է, որ «նույնիսկ առանց իմանալու յուրաքանչյուրի անունն ու մանրամասն հանգամանքները, Աստված գիտի՝ ովքեր են նրանք, և դա մեզ համար բավարար պայման է»:



Այս սրբադասման արարողությունը թույլ է տալիս նահատակներին պաշտոնապես ճանաչվելու որպես Եկեղեցու հաղթական անդամներ և պատարագով նշելու նրանց օրը: Դա հիշեցում կլինի, որը կհավերժացնի հայ ազգի հավատարիմ քրիստոնյա վկաներին՝ այս աշխարհում ոգեշնչելու իրենց առաքելությունը:

 


Ի հիշատակ 100 տարիների՝ 15 ուսանող՝ յուրաքանչյուրը 1000 քայլով, խորհրդանշելով Ցեղասպանության 1.5 մլն կյանքերը, համալսարանի գրադարանի դիմաց մոմեր էին դրել՝ աղոթելով այն մահացածների համար, որոնք շուտով պետք է սրբադասվեին եկեղեցում:



Մեկ շաբաթ տևող հարգանքի տուրքն ավարտվել էր ապրիլի 27-ին «1915» ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմը ժամանակակից թատրոնի ռեժիսորի մասին է, որը փորձում է կյանք վերադարձնել այդ մոռացված Ցեղասպանության հիշողությունը:

Նույն շարքից