Հիշում եմ և պահանջում 

Տորոնտոյի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության մասին փաստաթուղթ է ընդունվել

analitik.am

Տորոնտոյի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության մասին փաստաթուղթ է ընդունվել: Այս մասին հաղորդում է «Horizonweekly»-ն: 

 

Փաստաթղթում նշվում է, որ Տորոնտոյի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր հարգանքի տուրքն է մատուցում սպանված տղամարդկանց, կանանց և երեխաներին: 

 

Նշվում է, որ փաստաթուղթը ներկայացվել է խորհրդի անդամ Ջիմ Կարիգիանիսի կողմից: Քաղաքային խորհուրդը փաստաթուղթն ընդունել է 26 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Նույն շարքից