Հիշում եմ և պահանջում 

Ավստրալական Ուիլաբիի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող միջնորդագիր է ընդունել

analitik.am

Սիդնեյի հյուսիսային ափին գտնվող ավստրալական Ուիլաբի վարչական տարածքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող միջնորդագիր:



Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբից, մայիսի 11-ին Ուիլաբիի քա ղաքային խորհուրդը քննարկել է միջնորդագիրը, որում նշվում է. «Ուիլաբի քաղաքի խորհուրդը ճանաչում է հայ, հույն և ասորի ժողովուրդների դեմ Օսմանյան կառավարության կողմից 1915-1922 թվականների ընթացքում իրականացրած ցեղասպանությունը և դատապարտում այս և մյուս բոլոր ցեղասպանական գործողություններն ու մարդկության դեմ հանցագործությունները` որպես անհանդուրժողականության բացարձակ դրսևորում»:



Միջնորդագիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում ներկայացրել է ավստրալահայ համայնքի վաղեմի բարեկամ, քաղաքային խորհրդի անդամ Ջոն Հուփերը:



Այս կերպ Ուիլաբին դարձավ ավստրալական երկրորդ ինքնակառավարման մարմինը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այստեղ են բնակվում հազարավոր հայեր, գործում են հայկական եկեղեցիներ և համայնքային կենտրոններ:



Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին ինքնակառավարման մարմինը եղել է Ռայդ քաղաքը:

Նույն շարքից