Հիշում եմ և պահանջում 

Արաբական կուսակցությունների ընդհանուր համագումարը դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը

analitik.am

Արաբական կուսակցությունների համագումարը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը,այս մասին գրում է Aadmag.am-ը ` հղում անելով Ալթաուրա թերթին: Հ.Յ.Դ ԿԿ ներկայացուցիչ Հակոբ Բագրատունուն ուղղված նամակում մասնավորապես ասված է. «Հայոց ցեղասպանությունը, որ գործադրվեց Թուրքիայի կողմից հայ ժողովրդի հանդեպ, որին զոհ գնացին ավելի քան մեկ միլիոն հայեր, բնաջնջման արարք է, որն ամոթանք է մարդկության ճակատին, որը նորագույն պատմության մեջ պետական ահաբեկչության սկիզբն էր: Համագումարը դատապարտում է այս սպանդը և իր զորակցությունն է հայտնում Ձեր կուսակցությանը և նրա շարքային անդամներին»:



Համագումարի ընդհանուր քարտուղար Քասիմ Սալիհը պահանջել է միջազգային դատարանում դատել Թուրքիայի կառավարության պատասխանատուններին:

Նույն շարքից