Հիշում եմ և պահանջում 

Իսպանիայի Սենատը մերժել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը

analitik.am

Իսպանիայի Սենատի լիագումար նիստում մայիսի 13-ին լսումներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով։ Ինչպես փոխանցում է La Vanguardia իսպանական պարբերականը՝ Սենատը մերժել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը:

 

 

Նիստի ժամանակ քվեարկության է դրվել միջնորդագիր՝ ուղղված Ւսպանիայի կառավարությանը, որում կոչ է արվում հստակ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում։

 



Մայիսի 4-ին այն Սենատի դիտարկմանն էր ներկայացրել կատալոնական Entesa քաղաքական միավորումը: Այդուհանդերձ, միջնորդագրի օգտին քվեարկել է 14 պատգամավոր, դեմ` 130-ը, իսկ 68-ը ձեռնպահ է մնացել:  Դեմ է քվեարկել իշխող «Ժողովրդական կուսակցություն» խմբակցությունը, որը Սենատում մեծամասնություն է կազմում, ինչի արդյունքում էլ միջնորդագիրը մերժվել է:

 



Նշվում է, որ բոլոր քաղաքական ուժերը ներկայացնող բանախոսները միասնական կարծիք են հայտնել,  որ տեղի ունեցածը մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից է և որ յուրաքանչյուրը կիսում է հայ ժողովրդի ցավը:

Նույն շարքից