Հիշում եմ և պահանջում 

Շվեդիայում առաջարկում են Հայոց ցեղասպանության թեման ընգրկել դպրոցական ծրագրերում

analitik.am

Շվեդիայի Ձախերի կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Հանս Լինդեն հայտարարել է, որ իր կուսակցությունը նախաձեռնել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին պատմող նյութերը Շվեդիայի դպրոցական դասագրքերում ընդգրկրելու հարցը, հայտնում է PanARMENIAN.NET-ը Horizon Weekly-ի վրա հղումով:

 


Լինդեն նշել է, որ նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է տեղի ունեցածներն ընդունել և դրանց մասին տեղեկացնել լայն զանգվածներին:

 


2010 թվականի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանն ընդունեց բանաձև, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:

 


Մինչդեռ ընթացիկ տարվա մայիսի 8-ին Շվեդիայի արտգործնախարար Մարգրետ Վոլստրոմը հայտարարեց, որ Շվեդիայում Հայոց ցեղասպանության թեմայով ուսումնասիրություններ կատարելու նպատակով կստեղծվի հատուկ անկախ հանձնաժողով: Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքների հիման վրա էլ Շվեդիան համապատասխան քայլեր կձեռնարկի:



«Ըստ տեղեկության՝ Վոլստրոմը հայտարարել է, որ ստեղծվելու է պատմաբաններից, մասնագետներից և քաղաքագետներից բաղկացած անկախհանձնաժողով, որը ուսումնասիրելու է 1915 թ դեպքերը և արդյունքները գնահատելու է միջազգային իրավունքի տեսակետից: Վոլստրոմը նշել է, որ իրենք կարևորում են այս հարցը և հնարավորինս կարճ ժամանակում կավարտենուսումնասիրությունները»,- թուրքական կայքին հղումով գրում է Ermenihaber-ը:

 

Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Էրիկ Բոմանը հայտնել է, որ Շվեդիայի կառավարությունը մի կողմ է դրել 2010-ին Հայոց ցեղասպանության և Սիրիացիների վերաբերյալ խորհրդարանի ընդունած որոշումը և առաջնորդվելուէ իր սեփական անկախ հանձնաժողովի ուսումնասիրման արդյունքներով:

Նույն շարքից