Հիշում եմ և պահանջում 

Օքլենդում ներկայացվելու է «Պատմական Հայաստանը 100 տարի անց» գիրքը

analitik.am

Մայիսի 31-ին Կալիֆորնիա նահանգի Օքլենդի Սուրբ Վարդան եկեղեցում տեղի կունենա Մեթյու Քարանյանի «Պատմական Հայաստանը 100 տարի անց» գրքի շնորհանդեսը, հաղորդում է Asbarez-ը:

 


շնորհանդեսի ընթացքում ներկայացվելու են Արևմտյան Հայաստանի լուսանկարները, ինչպես նաև տեղի կունենա Հայաստանի պատմական և մշակութային վայրերի լուսանկարչական ուղեցույց ստեղծելու վերաբերյալ քննարկումը:

 


Քարանյանի «Պատմական Հայաստանը 100 տարի անց. Անին, Կարսը և Արևմտյան Հայաստանի 6 նահանգները» գիրքն առաջինն է իր տեսակի մեջ. այն լույս է տեսել այս տարի:


Գրքում ներառված են 125 գունավոր լուսանկարներ և քարտեզներ, որոնցում պատկերված են Արևմտյան Հայաստանում դեռևս առկա եկեղեցիների և վանքերի ներկայիս պատկերները:


 

Գրքում իրենց տեղն են գտել նաև դարավոր վաղեմության լուսանկարները, որոնք վկայում են Ցեղասպանությունից հետո հարյուր տարիների ընթացքում իրականացրած ոչնչացումն ու վանդալիզմը:

 


Քարանյանի խոսքով՝ գիրքը լույս է սփռում Արևմտյան Հայաստանի վրա և մարտահրավեր նետում ոչնչացմանը: Հեղինակը ներկայացնում է գիրքը որպես փրկված պատմական հայրենիքի տոն:

Նույն շարքից