Հիշում եմ և պահանջում 

«Արմեն» մանկատունը հիմնովին կքանդվի և կվերակառուցվի

analitik.am

Ստամբուլի հայկական «Արմեն» մանկատունը, որը վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում, հայ համայնքի ջանքերով հիմնովին կքանդվի և կվերակառուցվի:


 

 

Հայտնի է, որ վերջերս դրա սեփականատերը ցանկություն էր հայտնել մանկատունը քանդել ու դրա տեղն այլ շինություն կանգնեցնել, սակայն այժմ նա խոստացել է շենքը հանձնել հայ համայնքին:


 

Ինչպես նշում է hurriyetdailynews.com-ը, Գեդիկփաշայի Հայ բողոքական եկեղեցու քահանա Գրիգոր Աղաբալօղլուն նշել է, որ մանկատան վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն անմիջապես համապատասխան արտոնագրի ստացումից հետո:


 

«Մանկատունն իր ներկայիս վիճակով չի կարող օգտագործվել: Ուստի մենք այն կքանդենք ու նույն ձևով կվերակառուցենք, և այս անգամ հաստատության դռները բաց կլինեն ոչ միայն հայ, այլև տարբեր ազգերի որբերի առջև»,- ասել է հոգևորականը:

Նույն շարքից