Հիշում եմ և պահանջում 

Ամերիկահայն ավարտել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 55-օրյա ծոմը

analitik.am

ԱՄՆ Գլենդել քաղաքի բնակիչ Աղասի Վարդանյանի կողմից Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ նախաձեռնած 55-օրյա ծոմն ավարտվել է: Գլենդելի հայ բնակչի այս նախաձեռնությունն ուղղված էր համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության փաստի վրա ուղղելուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Los Angeles Daily News-ը:

 


Բըրբանկի Սուրբ Ղևոնդաց հայկական եկեղեցու դիմաց գտնվող ապակեպատ կառույցից Վարդանյանի իջնելուց հետո հավաքվածներն աղավնիներ են բաց թողել:


55-ամյա Աղասին, նշել է, որ հոգեպես բավարարված է իր նախաձեռնած ակցիայից: Միաժամանակ, նա իր երախտիքի խոսքն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն այս օրերին:

 


«Ես հավատում եմ, որ անհնարին է հասնել որևէ բանի առանց պայքարի: Ես այս քայլին գնացի, որպեսզի ոչ ոք չմոռանա այն ցեղասպանությունը, որն իրականացրին իմ ժողովրդի դեմ»,- ասել է Վարդանյանը` նշելով, որ հացադուլին պատրաստվել է մեկ տարի: Նմանօրինակ գործողության գլենդելահայը դիմել էր նաև շուրջ տասը տարի առաջ Ռուսաստանում, սակայն այդ ժամանակ հացադուլ էր հայտարարել հիսուն օրով:

Նույն շարքից