Հիշում եմ և պահանջում 

Բելգիայում Հայոց ցեղասպանության մասին նոր օրինագիծ կսահմանվի

analitik.am

Բելգիայի խորհրդարանին իշխանական կուսակցությունների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագիծ կներկայացվի: «Վալոն լիբերալ» կուսակցության ղեկավար Դենիս Դուջարմեն ասել է, որ օրինագիծը վաղուց է նախապատրաստվում:



Նա նշել է, որ օրինագծի վրա աշխատել են դեռևս այն բանից առաջ, երբ «Humanist Democratic Centre (HDC) կուսակցության անդամ ազգությամբ թուրք պատգամավոր Մուհինար Օզդեմիրը, Հայոց ցեղասպանությունը հերքելու համար հեռացվեց կուսակցության շարքերից: Ըստ թուրքական «TRThaber»-ի օրինագիծը, որը մինչև տարվա վերջ կքննարկվի խորհրդարանում, սպասվում է, որ աջակցություն կստանա նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Հիշեցնենք, որ Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998 թվականին:



Իսկ այս տարվա մայիսի 1-ին Բելգիայի ֆրանսիական համայնքի խորհրդարանի անդամները լիագումար նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

 

 

Նույն շարքից