Հիշում եմ և պահանջում 

Լաս Վեգասում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հուշարձանի հիմնարկեքը

analitik.am

Լաս Վեգասի ամենամեծ Սանսեթ այգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հուշարձանի հիմնարկեքի արարողություն, որին մասնակցել է ավելի քան 1200 մարդ, գրում է «Արմենպրես»-ը` հղում անելով  «Ասպարեզ» պարբերականին:



Հուշարձանի նախագիծն իրականացնում է Լոս Անջելեսի հայ-ամերիկյան մշակութային ընկերակցությունը տեղի հայկական եկեղեցիների և կազմակերպությունների օժանդակությամբ:



Նախագիծը մշակվել է 2006 թվականին Լոս Անջելեսի հայ-ամերիկյան մշակութային ընկերակցության և քաղաքային իշխանությունների հանդիպման ժամանակ: Հուշարձանի տեղադրման համար նախատեսվում է ծախսել 200 հազար դոլար, որի մեջ մտնում են նաև Լաս Վեգասի հայ համայնքի մասին գրքի տպագրության ծախսերը:

Նույն շարքից