Հիշում եմ և պահանջում 

Կալիֆորնիայի համալսարանի ևս մեկ մասնաճյուղ արգելել է $72.6 մլն ներդրումը Թուրքիայում. Սա արդեն 6-րդ նման բանաձևն է

analitik.am

Ամերիկյան Կալիֆորնիայի համալսարանի Սանտա Կրուզի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը գաղտնի քվեարկությամբ բանաձև է ընդունել, որն արգելում է 72.6 մլն դոլար արժողությամբ համալսարանական պարտատոմսերի ու այլ ներդրումների կատարում Թուրքիայի Հանրապետությունում:

 


Ինչպես նշում է asbarez.com-ը, ուսանողական խորհրդի նման որոշումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի իշխանությունների վարած ժխտողական քաղաքականությամբ, գրում է PanARMENIAN.NET-ը:


 

Աղբյուրը մանրամասնում է, որ Կալիֆորնիայի համալսարանի կողմից թուրքական կառավարությունում ներդրումներ անելու դեմ հանդես են եկել ոչ միայն Սանտա Կրուզի մասնաճյուղի ուսանողները, այլև Հայ ուսանողների ասոցիացիան, հայ համայնքի ներկայացուցիչները:

 


«Տվյալ բանաձևի ընդունումը ցույց տվեց Թուրքիային, որ հայ ժողովուրդը չի պատրաստվում նահանջել, քանի դեռ իրենք չեն ճանաչել Ցեղասպանությունը»,-նշել է Հայ ուսանողների ասոցիացիայի անդամ Կամի Կահվեջյանը:

 


Աղբյուրը հիշեցնում է, որ ընթացիկ տարվա առաջին կեսին ներդրումների հետ կապված նման հակաթուրքական բանաձև է ընդունել Կալիֆորնիայի համալսարանի 5 մասնաճյուղ:

 


Մայիսի կեսերին Ամերիկյան Կալիֆորնիայի համալսարանի Ռիվերսայդի մասնաճյուղի ուսանողական խորհրդի գաղտնի քվեարկության արդյունքւմ որոշեց հրաժարվել թուրքական կառավարության պարտատոմսերում ու արժեթղթերի փաթեթներում 72.6 մլն դոլարի ներդրում կատարելուց:



Մայիսի սկզբին Իրվինի Կալիֆորնիայի համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինը միաձայն բանաձև ընդունեց ԹուրքիայիՀանրապետությանը ներդրումներից զրկելու մասին՝ Հայոց ցեղասպանությունը չընդունելու համար:



 

«Որպես Հայոց ցեղասպանության ժառանգ և Կալիֆորնիայի համալսարանի ուսանող՝ ես վրդովված և հիասթափված էի, երբ իմացա, որ Կալիֆորնիայի համալսարանն ավելի քան 70 միլիոն դոլար է ներդնում Թուրքիայի կառավարությունում»,- ասել էր համալսարանի ուսանող Կառլա Քեքեջյանը՝նշելով, որ այդ ներդրումները ֆինանսավորում են թուրքական մերժողականքարոզչությունը և ցեղասպանությունը ժխտելու ջանքերը:

 


«Ուսանողների վարձերը, իմ վարձը ներդրվում են կառավարությունում, որըմերժում է պատմությունը և մարդու իրավունքների խախտումները: Ես պետք էներկայացնեի այս բանաձևը, որպեսզի գոնե ուսանողական մարմինը ևԿալիֆորնիայի համալսարանը հանցակից չլինեն Հայոց ցեղասպանության մերժման գործին»,- ասել է նա: Բանաձևի նախաձեռնողներից է ԱՄՆ-ում գործող Հայկական երիտասարդական ֆեդերացիայի արևմտյան թևը:

 


Հունվարաին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը միաձայն քվեարկությամբ որոշել է զրկել Թուրքիային հաստատության 72,6 միլիոն դոլարներդրումներից՝ այդ երկրի գործած հանցանքների և Հայոց ցեղասպանությանշարունակական մերժման համար:

 

Նույն շարքից