Հիշում եմ և պահանջում 

Չեխիայի Երիտասարդ սոցիալ-դեմոկրատները Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև են ընդունել

analitik.am

Հայ ժողովրդի ճակատագիրը զանգվածային ոչնչացման, էթնիկ զտումների, տեղահանման կատարյալ պատմական օրինակ է, ինչպես նաև Ցեղասպանության, որը ողբերգական ձևով իրագործվել է 20-րդ դարում: Այս մասին ասվում է Չեխիայի Երիտասարդ սոցիալ-դեմոկրատների կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի տեքստում: 

 

«Չեխիայի Երիտասարդ սոցիալ-դեմոկրատները, որոնց արժեհամակարգի կարևոր մասն են կազմում արդարությունը և մարդասիրությունը, դատապարտում են մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում սկսված և շուրջ ութ տարի տևած հայ ժողովրդի Ցեղասպանությունը: Որևէ կասկած չկա, որ Օսմանյան կայսրության և հայերի միջև փոխադարձ հակասությունները վերաճեցին հայ ժողովրդի և հայկական մշակույթի զանգվածային բնաջնջման: 

 

Մենք կոչ ենք անում Թուրքիայի և այն երկրների ղեկավարներին, որոնք նման բան են արել, ճանաչել այս պատմական փաստերը որպես Ցեղասպանություն և ճանապարհ բացել Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների համար»,- նշվում է բանաձևում:

Նույն շարքից