IT Գիտություն Տնտեսություն 

Նոր՝ «խելացի» ակնոցներ Google-ից

analitik.am

Google ընկերությունը ներկայացրել է Glass «խելացի» ակնոցների համար դիոպտրներով (բե­կաչափ. ոսպն­յա­կի բեկման ու­ժի չափ­ման միա­վոր, ո­րը հա­վասար է մետ­րե­րով հաշ­ված նրա կի­զակե­տային հե­ռավո­րու­թյան հակադարձին) շրջանակ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Google Glass-ին:

 

Նոր հավաքածուն ստացել է Titanium Collection անվանումը: Օգտատերերին առաջարկվում է տիտանի խառնուրդից շրջանակների չորս մոդել: Դրանք համատեղելի են սովորական լինզաների և դիոպտրներով լինզաների հետ:

 

Google Glass-ի նոր հավաքածուին նվիրված տեսահոլովակը կարելի է տեսնել YouTube-ում:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Rochester Optical ընկերությունը ներկայացրել է դիոպտրներով լինզաներով Google Glass ակնոց-համակարգիչների տարբերակը:



Նույն շարքից