Ղրղըզստանն ակնկալում է, որ երկրի՝ ԵՏՄ մուտքի բոլոր ընթացակարգերը կավարտվեն այս տարվա մայիսի 9-ին, և երկիրը կդառնա միության լիիրավ անդամ։ «Ներկայումս մենք աշխատում ենք ևս երկու արձանագրությունների վրա, որոնք լրացնում են պայմանագիրն անցումային դրույթներով և կարևոր տարրերի հստակեցումներով»,- այս մասին Sputnik գործակալության հետ հարցազրույցում ասել է Ղրղըզստանի վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը։
Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները մինչ նման քայլի գնալը երեք տարվա ընթացքում խոր հետազոտություններ են անցկացրել՝ հաշվարկելով ռիսկերը, որոնք հնարավոր են ԵՏՄ մուտքի դեպքում։
Բացասական հետևանքներից հնարավոր է որոշակի ինֆլյացիոն ճնշում, սակայն իշխանությունների դիտարկամբ՝ այն մեծ չի լինի։