ԱՄՆ-ի և Ադրբեջանի գործերը էներգետիկայի ոլորտում հիանալի վիճակում են, հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը:
Ինչպես հաղորդում է, Apa գործակալությունը, Նուլանդը նշել է, որ քննարկվում են նոր նախագծերի իրականացման հնարավորություններ: Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև իրականացված առաջին նախագիծը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն է: