Գերմանիայի իշխանությունները Եվրոպական կենտրոնական բանկին թույլ չեն տա երկարաձգել Հունաստանի վարկավորման ծրագիրը:
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին, Հունաստանի բանկերին հավելյալ օգնություն հատկացնելու մասին որոշում կայացնելիս ԵԿԲ-ն բախվել է Գերմանիայի դիմադրությանը:
Վերջնական քննարկումը կանցկացվի այսօր՝ փետրվարի 18-ին: