Բելառուսի կապի և տեղեկատվության նախարարությունը կարծում է, որ Skype-ը և ակնթարթային հաղորդագրությունների և IP-հեռախոսակապի այլ օպերատորներ պետք է շահույթի մի մասը հանձնեն պետությանը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Գերատեսչության ղեկավար Սերգեյ Պոպկովը նշել է, որ քաղաքացիների կողմից IP-հեռախոսակապի օգտագործումը տարբեր գնահատականներով բերում է կայուն և բջջային հեռախոսակապի օպերատորների եկամտի 10-15 տոկոսով նվազման:
«Մենք կաշխատենք կառավարության հետ, որպեսզի այդ օպերատորները կիսվեն իրենց եկամուտներով»,- ասել է նա: