ՀՀ մի շարք քաղաքացիների մոտ խառնաշփոթ է առաջացել կոմունալ վճարները կատարելիս, որովհետև նկատել են, որ գազի ներտնային սպասարկման վճարն աճել է: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարել է Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Ըստ նրա՝ իրենք բազմաթիվ բողոքներ են ստացել և պարզել՝ խնդիրն է այն, որ սպասարկման վճարն ամենևին էլ չի բարձրացել: Եթե նախկինում քաղաքացին վճարում էր ամեն ամիս, իսկ սպասարկումը տարին երկու անգամ էր արվում, նոր կարգով արդեն՝ հանձնաժողովն առաջարկել է, որպեսզի քաղաքացին վճարի երկու անգամ՝ կատարված աշխատանքի համար, քանի որ հենց տարին երկու անգամ է այցելություն կատարվում:
Սակայն այդ մասին քաղաքացիներին պատշաճ իրազեկում չի եղել: