Տնտեսություն 

Նավթի կտրուկ գնանկումից ՌԴ բյուջեն 180 միլիարդ դոլար է կորցրել

Վերջին շրջանում մեկ բարել նավթի գինը 100 դոլարից նվազել է մինչև 50 դոլարի: Դրա հետևանքով  Ռուսաստանի բյուջեի կորուստները տարեկան կազմում են 180 միլիարդ դոլար: Այս մասին սենատորներին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Մաքսիմ Օրեշկինը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


Միայն հարկերից եկամուտների նվազումը կազմում է 2.1 տրիլիոն ռուբլի կամ պլանավորված եկամուտների 14 տոկոսը:

Նույն շարքից