Տնտեսություն 

Չինաստանը 3.6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային

 

Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը հայտարարել է, որ Չինաստանը Կիևին  3.6 միլիարդ դոլար է տարամադրելու ռուսական գազի մատակարարումներից առկա կախվածության նվազեցնելու համար: Այս մասին հաղորդում է  УНН-ը:


«Միջոցները կուղղվեն ՋԷԿ-երի, ջերմահաղորդման ցանցերի արդիականացմանը և հնարավոր է` Օդեսայում ածխի գազիֆիկացման գործարանի կառուցմանը»,- ասել է Դեմչիշինը :

Հիշեցնենք, որ մարտից Ուկրաինայում բնակչության համար 40 տոկոսով աճելու է էլեկտրաէներգիայի սակագինը: 

Նույն շարքից